Բաժին. Բիզնես

Mercedes Benz-ը Mini Gelendewagen կարտադրի

Mercedes-Benz-ը վերջին տարիներին աչքի է ընկնում մեծ քանակով զանազան նոր մոդելների թողարկմամբ: Այժմ էլ լուրեր են հայտնվել, որ ընկերությունը 2019թ.-ին պարտաստվում է թողարկել հայտնի G դասի ամենագնացի փոքր տարբերակը: Նոր մեդելը կանվանվի GLB: Մեքենան կունենա G դասի ամենագնացի դասական արտաքին, չափսերով կլինի B դասի մեքենայի չափ և կժառանգի GLA քաղաքային ամենագնացի շարժունակությունը: Չնայած փոքր չափսերին մոդելը կունենա նաև նստարանների երրորդ շարք, որոնք կբացվեն անհրաժեշտությունից ելնելով:

Մեքենան կունենա քաղաքային և արտաճանապարհային մոդիֆիակցիաներ: Մեքենայի վրա կտեղադրվի կամ 206 ձիաուժ հզորությամբ դիզելային, կամ էլ 275 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ: Նախատեսվում է նաև թողարկել մեքենայի 385 ձիաուժ հզորությամբ GLB 45 AMG հզորացված տարբերակը:

Share