Բաժին. Բիզնես

Adidas-ը ներդրողներին կվերադարձնի 1,9 մլրդ եվրո

Մարզահանդերձանքի գերմանական արտադրող Adidas AG ընկերությունը մեկնարկել է ներդրողներին ընդհանուր առմամբ 1,9 մլրդ եվրոյի դրամական միջոցներ վերադարձնելու ծրագիրը:

Բաժնետոմսերի ետգնումը, որը կսկսվի ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում, նախատեսվում է ավարտին հասցնել 2017-ի դեկտեմբերի 31-ին: Այն ֆինանսավորվելու է ազատ դրամական միջոցների հաշվին: Այս վաճառքով գերմանական ընկերությունը նպատակ ունի հանգստացնել ներդրողներին, ովքեր սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել Adidas-ի շահույթի կրճատման վերաբերյալ:

Adidas-ը սպորտային արտադրանք տվող երկրորդ խոշոր ընկերությունն է աշխարհում: Այս տարվա 1-ին և 2-րդ եռամսյակներում Adidas Group-ի վաճառքի ընդհանուր ծավալը գնահատվել է 6 մլրդ 998 մլն եվրո, ինչը, սակայն, նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ, կրճատվել է 2%-ով: Եվրոպայի զարգացող շուկաներում ընկերության վաճառքի ծավալն աճել է 4%-ով` կազմելով 938 մլն եվրո:

Share