Բաժին. Բիզնես

Amazon-ը ձեռք է բերել Pepsi True-ի վաճառքի բացառիկ իրավունքը

Amazon համացանցային ընկերությունը ձեռք է բերել միջին կալորիականությամբ Pepsi True նոր ըմպելիքի վաճառքի բացառիկ իրավունքը:

Այսպիսով, Pepsi True-ն կդառնա խոշոր ապրանքանիշի պատկանող երկրորդ զովացուցիչ ըմպելիքը, որի վաճառքը կկազմակերպվի միայն առցանց տարբերակով: Ավելի վաղ Amazon-ը սկսել էր Coca-Cola ընկերության Surge ըմպելիքի վաճառքը: Բացի այդ, դեռևս 2013-ին Coca-Cola-ն Արգենտինայում ներկայացրել էր սեփական Coca-Cola Life միջին կալորիականությամբ ըմպելիքը, որը ԱՄՆ-ում հայտնվեց միայն այս տարվա օգոստոսին:

Մասնագետների դիտարկմամբ` Pepsi True և Coca-Cola Life ըմպելիքները շուկա են դուրս գալիս այն ժամանակ, երբ դիետիկ գազավորված ըմպելիքների վաճառքի ծավալները նվազում են, իսկ զովացուցիչ քաղցր հյութերի ու գիրանալու նկատմամբ սպառողների անհանգստությունը հակառակը` աճում: Նրանց կարծիքով` Coca-Cola և PepsiCo ընկերությունները ամերիկացիներին հնարավորություն կընձեռեն էապես նվազեցնել քաղցր ըմպելիքների օգտագործումը:

Share