Բաժին. Բիզնես

Angry Birds-ի ստեղծողը կկրճատի աշխատակիցների 16%-ին

Համակարգչային խաղեր մշակող ֆիննական Rovio ընկերությունը, որի այցեքարտն է դարձել Angry Birds հանրաճանաչ խաղը, հայտարարել է իր 130  հոգանոց աշխատակազմի 16%-ին կրճատելու մտադրության մասին:

Ընկերության պաշտոնական բլոգում Rovio-ի ղեկավար Միկայել Հեդը նշել է, որ թիմը ստեղծվել է` հիմնվելով ընկերության աճի կանխատեսումների վրա, որոնք, պարզվում է` իրականությանն այլևս չեն համապատասխանում:

Վերլուծաբանների կարծիքով` տվյալ հայտարարությունը կարող է վկայել միայն մեկ բանի մասին` ֆիննական ընկերության արտադրանքի նկատմամբ օգտատերերի հետաքրքրությունը էապես նվազել է:

Հիշեցնենք, որ Rovio Entertainment Ltd. (կամ Rovio) ընկերությունը հիմնադրվել է 2003-ին: Այն լայն ճանաչում է ձեռք բերել որպես Angry Birds-ի մշակող, որը թողարկվում է 2009-ից և ընդհանուր առմամբ` ներբեռնվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ:

Share