Բաժին. Բիզնես

Samsung-ը նոր գործարանի կառուցման համար կներդնի 14.7 մլրդ դոլար

Հարավային Կորեայի տարածքում չիփեր արտադրող նոր գործարանի շինարարության համար Samsung-ը կներդնի 14.7 մլրդ դոլար: Արտադրական հզորությունների շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2015-ի առաջին կեսին և ավարտին հասցնել 2017-ի երկրորդ եռամսյակում:

Նոր գործարանի շնորհիվ Samsung կորպորացիան մտադիր է սմարթֆոնների շուկայում պահպանել առաջատարի դիրքերը` iPhone-ի նոր, ավելի մեծ էկրանով տարբերակների թողարկման, նաև` ասիական շուկայում Samsung-ի գլխավոր մրցակից Xiaomi ընկերության մասնաբաժնի ավելացման ֆոնին:

Նկատենք, որ չիփերի արտադրության շուկայում վերջին 5 տարվա ընթացքում, գնային խիստ մրցակցությամբ պայմանավորված, մնացել են միայն երեք խոշորագույն խաղացողներ` Samsung, SK Hynix և Micron Technology ընկերությունները: Ընդ որում` չիփերի նկատմամբ պահանջարկը մնում է բավական բարձր, քանի որ դրանցով հագեցվում են ոչ միայն պրոցեսորները, այլև հիշողության քարտերը:

Share