Բաժին. Բիզնես

Միլիարդատերեր 2014. 50 մլրդ դոլարից ավել կարողություն ունի 4 միլիարդատեր

«Բիզնես 24»-ը շարունակում է ներկայացնել Wealth X վերլուծական գործակալության և շվեյցարական UBS բանկի հրապարակած համատեղ «Wealth X and UBS Billionaire Census 2014» զեկույցը:

Աշխարհում ապրող 2 325 միլիարդատերից 4-ի կարողությունն անցնում է 50 մլրդ դոլարի սահմանը: 2014թ.-ին նրանց ընդհանուր կարողությունը կազմել է 279 մլրդ դոլար, մինչ դեռ 2013թ.-ին սույն ցուցանիշը 250 մլրդ էր:

20-50 մլրդ դոլար կաորղություն ունեցող միլիարդատերերի թիվը 16 է, նրանց ընդհանուր կարողությունը 539 մլրդ դոլար է, 2013թ.-ի համամատ այս ցուցանիշն աճել է 10 մլրդով:

10-25 մլրդ դոլար ունեցող միլիարդատերերի թիվը կազմում է 88, նրանց ընդհանուր կարողությունը կազմել է 1 333 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ սույն ցուցանիշն աճել է 143 մլրդով:

5-10 մլրդ դոլար ունի 169 միլիարդատեր, նրանց ընդհանուր կարողությունը 1 137 մլրդ դոլար է, 2013թ.-ի համեմատ այս ցուցանիշն աճել է 133 մլրդ դոլարով:

2-5 մլրդ դոլար կարողություն ունեցող միլիարդատերերի թիվը 732 է: Նրանց ընդհանուր կարողությունը կազմել է 2 198 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ սույն ցուցանիշն աճել է 228 մլրդով:

1-2 մլրդ դոլար ունեցողների թիվը 1 316 է, նրանց ընդհանուր կարողությունը 1 805 մլրդ դոլար է, 2013թ.-ի տվյալների համեմատ սույն ցուցանիշն աճել է 335 մլրդով:

Նշենք նաև, որ 10 մլրդ դոլարից ավել կարողություն ունեցող միլիարդատերերի 97%-ն իրենք են ստեղծել իրենց: Նման կարողության ունեցող միլիարդատրերի միջին տարիքը 68 է. ինչը 5 տարով ավել է միլիարդատերերի միջին տարիքից:

Միլիարդատերեր 2014 հոդվածաշարի մնացած հրապարակումներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share