Բաժին. Բիզնես

Beeline. Hi-Line որոշ բաժանորդների մոտ նկատվող դանդաղ ինտերնետի պատճառը տարածվող նոր վիրուսն է

Վերջին օրերին մեր որոշ բաժանորդների մոտ, ովքեր օգտվում են  Hi-Line ծառայությունից, նկատվում է ինտերնետի արագության նվազեցում։ Ամենայն հավանականությամբ, ինտերնետի արագության հետ կապված  խնդիրները պայմանավորված են բաժանորդի համակարգչում վիրուսային ծրագրի առակայությամբ։ Վիրուսային այդ ծրագիրը վերջին մի քանի օրում լայն տարածում է ստացել ինտերնետից օգտվողների շրջանակում։

Բոլոր այն բաժանորդներն, ում մոտ առկա է այս խնդիրը, խորդուրդ է տրվում  իրենց համակարգչում տեղադրել լիցենզավորված հակավիրուսային ծրագիր, կանոնավոր կերպով ստուգել հակավիրուսային բազայի թարմացումները և անցկացնել համակարգչի տվյալների ամբողջական զննում: Խորհուրդ է տրվում անցկացնել համակարգչում վիրուսների առկայության ամբողջական զննում Kaspersky Lab (http://www.kaspersky.ru/antivirus-removal-tool) ընկերության անվճար ծառայության օգնությամբ։

Հետագայում նմանատիպ խնդիրներից խուսափելու համար, խորհուրդ է տրվում հետևել ներքոհիշյալ մի քանի պարզագույն քայլերին, որոնք կօգնեն Ձեզ զերծ պահել համակարգիչը վիրուսային ծրագրերից։

1)Պաշտպանեք ձեր համակարգիչը. մշտապես թարմացրեք բոլոր ծրագրային ապահովումները:  

2)Ինտերնետում մի սեղմեք կասկածելի թվացող հաղորդագրությունների կոճակները և մի այցելեք հղումներով:

3)Պաշտպանեք Ձեր անձնական տեղեկատվությունը. օգտագործեք հուսալի գաղտնագիր:

4)Հոգ տարեք անձնական տեղեկատվության անվտանգության մասին. տարբեր կայքերում օգտագործեք տարբեր գաղտնագրեր:

5)Երբեք մի տրամադրեք գաղտնի տեղեկություններ, օրինակ, հաշվեհամար կամ գաղտնագիր` ի պատասխան էլեկտրոնային փոստով կամ սոցիալական ցանցով ստացած հաղորդագրության:

6)Անպայման մտածեք նախքան կընդունեք որևէ մեկի ընկերանալու հրավերը (սոցիալական ցանցեր)

7)Անծանոթ կայքերում որևէ հարցաթերթիկ մի լրացրեք:   

8)Պաշտպանեք ձեր համակարգիչը. օգտվեք հուսալի հակավիրուսային ծրագրերից:

9)Տեղադրեք լիցենզավորված հակավիրուսային ծրագիր, կանոնավոր կերպով ստուգեք հակավիրուսային բազայի թարմացումները և անցկացրեք ձեր համակարգչի տվյալների ամբողջական զննում:

10)Պաշտպանեք ձեր հաշիվները, ոչ ոքի մի ասեք դրանց գաղտնագրերը:

11)Մի այցելեք հղումներով, որոնք առաջարկում են տեսնել որևէ կարևոր բան, օրինակ, ձեր լուսանկարները:

12)Էլեկտրոնային փոստում մուտքային նամակը բացելուց առաջ ստուգեք ուղարկողի հասցեն:

13)Պաշտպանեք ձեր անձնական տեղեկատվությունը. գաղտնագրերը մի գրանցեք թղթերի վրա ու մի պահեք համակարգչի մեջ:

Նշենք նաև, որ Beeline բաժանորդների սպասարկման ծառայությունը հասանելի  է 24 ժամ և մշտապես պատրաստ է աջակցել մեր բաժանորդներին առաջացած հարցերը հնարավորինս սեղմ ժամկետում լուծելու համար։

Share