Բաժին. Բիզնես

CNN-ի և TNT-ի սեփականատերը կկրճատի 1500 աշխատատեղ

Հեռարձակման, համացանցի և հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկին` Time Warner-ին պատկանող Turner Broadcasting System-ը կկրճատի մոտ 1 500 աշխատատեղ (աշխատակազմի 10%-ը): Դրանով` Turner-ը կփորձի վերանայել սեփական բիզնեսը` նվազող վարկանիշի և ոլորտում ընթացող թվային հեղափոխության ֆոնին:

Կրճատումների ալիքը չի խնայելու Turner-ի և ոչ մի բաժին, այդ թվում նաև` CNN, TBS և TNT կաբելային ցանցերը: Սակայն ամենաշատը տուժելու է Ատլանտայում տեղակայված Turner-ի գլխավոր շտաբը (որտեղ 1970-ականներին ընկերության հիմնադիր Թեդ Թերները սկսել է իր բիզնեսը), որտեղ նախատեսվում է կրճատել 975 աշխատատեղ:

Հատկանշական է, որ փորձագետների դիտարկմամբ, Turner-ը ստանում է ավելի շատ շահույթ, քան Time Warner-ի մյուս բիզնես-բաժանմունքները: Այսպես, 2014-ի 1-ին կիսամյակում, նախորդ տարվա նույն հատվածի համեմատ, Turner-ի եկամուտներն ավելացել են 4,8%-ով` կազմելով մինչև 5,3 մլրդ դոլար: Օպերացիոն եկամուտների ծավալը կազմել է 1,8 մլրդ դոլար, ինչը 9,8%-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Share