Բաժին. Բիզնես

Apple-ը կհետաձգի նոր «մեծ» iPad-ի թողարկումը

Apple կորպորացիան կհետաձգի նոր պլանշետային համակարգչի` 12,9 դյույմանոց էկրանով iPad-ի թողարկումը` iPhone 6 Plus սմարթֆոնի նկատմամբ բարձր պահանջարկի ֆոնին: Հիշեցնենք, որ օգոստոս ամսին Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ Apple-ն իր նոր iPad-ը կարող է ներկայացնել 2015-ի սկզբին:

Ավելի վաղ ամերիկյան «խնձորը» նախատեսում էր 2014-ի դեկտեմբերից սկսել պլանշետների զանգվածային արտադրություն, սակայն, մի շարք հանգամանքներով պայմանավորված, վերանայեց իր մտադրությունը: The Wall Street Journal-ի տեղեկացմամբ` Foxconn ընկերությունը, որը զբաղվում է iPhone 6 և iPhone 6 Plus «խելացի» հեռախոսների հավաքմամբ, ներկայում ունի նոր սարքավորումների հետ աշխատող կադրերի պակասուրդ:

Հոկտեմբերի 16-ին կորպորացիան կներկայացնի նոր պլանշետային համակարգչի երկրորդ տարբերակը` iPad Air-ը, ինչպես նաև բյուջետային iPad mini պլանշետը` Retina էկրանով: Շնորհանդեսին հնարավոր է խոսվի նաև ապագայում թողարկվելիք iMac նոր համակարգիչների մասին:

Share