Բաժին. Բիզնես

Apple-ը կրկին գլխավորում է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշային ցուցակը

Interbrand ընկերության կազմած Best Global Brands վարկանիշային աղյուսակում Apple բրենդն արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը: Անցյալ տարվա ընթացքում Apple բրենդի արժեքն ավելացել է 21%-ով, ինչի արդյունքում` ներկայում այն գնահատվում է 118,9 մլրդ դոլար:

Վարկանիշի երկրորդ տեղում Google որոնողական հսկան է, որի արժեքը 2013-ին աճել է 15%-ով և այժմ կազմում է 107,4 մլրդ դոլար: Թոփ եռյակը եզրափակում է Coca-Cola ընկերությունը` 81,6 մլրդ դոլար արժողությամբ (+3%): Ի դեպ, զովացուցիչ ըմպելիքներ արտադրողը 13 տարի շարունակ գլխավորել է աղյուսակը:

Best Global Brands վարկանիշի 4-րդ և 5-րդ հորիզոնականներում IBM և Microsoft ընկերություններն են, որոնց ապրանքանիշների արժեքը կազմում է` համապատասխանաբար 72,2 մլրդ դոլար և 61,2 մլրդ դոլար:

Աշխարհի ամենաթանկ բրենդների թոփ տասնյակում տեղ են գտել նաև General Electric-ը (45,48 մլրդ դոլար), Samsung-ը (45,46 մլրդ դոլար), Toyota-ն (42,39 մլրդ դոլար), McDonald’s-ը (42,25 մլրդ դոլար) և Mercedes-Benz-ը (34,34 մլրդ դոլար): 

Իր ամենամյա հետազոտության համար Interbrand-ը մասնավորապես հաշվի է առել ընկերությունների ֆինանսական ցուցանիշները: Վարկանիշային աղյուսակում ներառված է 100 ընկերություն:

Share