Բաժին. Բիզնես

PepsiCo-ի եռամսյակային շահույթը գրանցել է 5% աճ

Ամերիկյան PepsiCo Inc. ընկերության զուտ շահույթը 2014-ի 3-րդ եռամսյակում աճել է 5%-ով և կազմել 2 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 1,91 միլիարդի համեմատ: Ընկերության եռամսյակային եկամուտների ծավալն աճել է 1,8%-ով և կազմել 17,22 մլրդ դոլար: 

Ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող երկրորդ խոշոր ընկերության ամերիկյան մասնաճյուղում եկամուտների ծավալը գրեթե չի փոխվել և կազմել է 5,38 մլրդ դոլար: Եվրոպայում իրականացրած գործառնությունների արդյունքում` ընկերության եկամուտները նվազել են 1%-ով` հասնելով 3,76 մլրդ դոլարի, իսկ Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում հակառակը` աճել են 11%-ով և կազմել 1,78 մլրդ դոլար:

Ընթացիկ տարվա կտրվածքով` կանխատեսվում է PepsiCo-ի շահույթի մինչև 9% աճ: Հիշեցնենք, որ նախկինում այս ցուցանիշը կազմում էր 8%:

Share