Բաժին. Բիզնես

Լյուքս դասի աշխարհի ամենաթանկ բրենդները – 2014

Ֆրանսիական Louis Vuitton-ը ճանաչվել է լյուքս դասի ամենաթանկ բրենդն աշխարհում: Միջազգային Interbrand գործակալության տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում այս բրենդի արժեքը թեև նվազել է 9%-ով, այդուհանդերձ, ներկայում այն գնահատվում է ամենից բարձր` 22,552 մլրդ դոլար:

Ճոխություն և շքեղություն բրենդների վարկանիշի 2-րդ հորիզոնականում հայտնվել է իտալական Gucci-ն` 10,385 մլրդ դոլար արժեքով, 3-րդ հորիզոնականում՝ ֆրանսիական Hermès-ը՝ 8,977 մլրդ դոլար: Մեկ տարվա ընթացքում Gucci բրենդի արժեքը բարձրացել է 2%-ով, Hermès-ինը՝ 18%-ով:

Interbrand-ի հրապարակած՝ աշխարհի 100 ամենաթանկ բրենդների վարկանիշում (Best Global Brands-2014) որտեղ, ընդհանուր առմամբ, ընդգրկվել է լյուքս դասի 7 բրենդ, Louis Vuitton-ը 19-րդն է, Gucci-ն՝ 41-րդը, Hermès-ը՝ 46-րդը:

Վարկանիշում լյուքս դասի բրենդներից հայտնվել են նաև ֆրանսիական Cartier-ը՝ 7,449 մլրդ դոլար (+8), իտալական Prada-ն՝ 5,977 մլրդ դոլար (+7%), ամերիկյան Tiffany & Co.-ն՝ 5,936 մլրդ դոլար (+9%), բրիտանական Burberry-ն՝ 5,594 մլրդ դոլար (+8):

Հատկանշական է, որ վերջին մեկ տարում լյուքս դասի բոլոր այս բրենդները, բացի Louis Vuitton-ից, թանկացել են, բրենդային արժեքի առավելագույն աճ է գրանցել Hermès-ը (18%):

Share