Բաժին. Բիզնես

Daimler AG-ն ընդլայնում է իր բիզնեսը Չինաստանում

Daimler AG-ն նախատեսում է ավելացնել Mercedes-Benz-ի թողարկման ծավալը Չինաստանում: Միաժամանակ, լյուքս դասի ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի կտրուկ աճի ֆոնին, գերմանական ավտոարտադրողը չինական գործընկերոջ հետ մտադիր է ընդլայնել բիզնեսը 1 մլրդ դոլարի ներդրումների հաշվին:

Անցած շաբաթվա ընթացքում Daimler-ը և BAIC Motor Corp.-ը ստորագրել են Beijing Benz Automotive Co. համատեղ ձեռնարկության արտադրության ծավալների ավելացման վերաբերյալ համաձայնագիր: Հաջորդ տարվա ընթացքում պեկինյան գործարանում կսկսվի արտաճանապարհային Mercedes-Benz GLA-class-ի թողարկումը:

Mercedes-Benz-ի վաճառքի ծավալները հունվար-սեպտեմբեր հատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 31%-ով: Ներկայում Չինաստանի ավտոշուկայի պրեմիում հատվածի առաջատարը Volkswagen AG-ի կազմում գտնվող Audi բրենդն է, որի վաճառքի ծավալները ընթացիկ տարվա 3 եռամսյակների ընթացքում արձանագրել են 16% աճ:

Share