Բաժին. Բիզնես

Ֆրանսիական Twitter-ում գործարկվել է դրամական փոխանցումների համակարգ

Ֆրանսիական Twitter-ը գործընկերային համաձայնագիր է կնքել հաճախորդների թվով երկրում 2-րդ խոշորագույն բանկային Groupe BPCE խմբին պատկանող S-money ստորաբաժանման հետ: Ֆրանսիայում սոցցանցի օգտատերերն այլևս կկարողանան գումարային փոխանցումներ կատարել իրենց բաժանորդներին: Ի դեպ, Groupe BPCE-ն առաջին բանկային խումբն է, որը քաղաքացիներին առաջարկում է այնպիսի վճարային համակարգ, որով գումարը հնարավոր կլինի փոխանցել պարզունակ թվիթի օգնությամբ:

Հիշեցնենք, որ անցյալ ամսվանից Twitter-ում հայտնվել է «գնել» կոճակը, որի սեղմումով բացվում է տվյալ ապրանքատեսակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն (գնի, չափի, գույնի և այլնի մասին):

Միկրոբլոգներից կազմված Twitter սոցիալական ցանցը, որը ստեղծվել է 2006-ին, ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակի տվյալներով` կրել է 144,6 մլն դոլարի զուտ վնաս: Նույն հատվածում եկամուտների ծավալը կազմել է 312,2 մլն դոլար, իսկ գովազդներից ստացված եկամուտներինը` 277 մլն դոլար: Նյու Յորքի ֆոնդային բորսայում Twitter-ի կապիտալավորման ծավալը ներկայում գնահատվում է 31 մլրդ դոլար:

Share