Բաժին. Բիզնես

Մարկ Ցուկերբերգը գնել է 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հողատարածք

Facebook ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը գնել է հողատարածք Հավայան կղզիներում, որի համար վճարել է 100 մլն ԱՄՆ դոլար: Ցուկերբերգի ձեռք բերած տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 303 հեկտար:

Ըստ Forbes պարբերականի Մարկ Ցուկերբերգը, ով ամենահարուստ ամերիկացիների ցուցակում 10-րդ է, այս տարածքը գնել է իր և իր ընտանիքի անդամների համար առանձնատուն կառուցելու համար:

Ցուկերբերգը գնել է Կաուայ կղզու հյուսիսային մասի ափամերձ տարածքը, որը նախկինում եղել է շաքարի պլանտացիա:

Նշենք, որ 30 ամյա Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 34.5 մլրդ ԱՄՆ դոլար:

Share