Բաժին. Բիզնես

Աշխարհի ամենաթանկ տեխնոլոգիական բրենդները-2014

Աշխարհի ամենաթանկ տեխնոլոգիական բրենդ է ճանաչվել Apple կորպորացիան, որը գնահատվում է 118,863 մլրդ դոլար: Interbrand գործակալության հրապարակած վարկանիշի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում ամերիկյան հսկայի բրենդի արժեքն աճել է 21%-ով:

Ամենաթանկ տեխնոլոգիական բրենդների վարկանիշի 2-րդ տեղում Google-ն է՝ 107,439 մլրդ դոլար արժեքով (+15%), իսկ 3-րդ տեղում Microsoft կորպորացիան`61,154 մլրդ դոլար արժեքով (+3%): Վարկանիշի 4-րդ հորիզոնականում հարավկորեական Samsung-ն է` 45,462 մլրդ դոլար արժեքով (+15%): Առաջատար հնգյակը եզրափակում է Intel ընկերությունը (34,153 մլրդ դոլար): Վերջինիս բրենդային արժեքը մեկ տարվա ընթացքում նվազել է 8%-ով:

Ընդհանուր առմամբ, Interbrand գործակալության հրապարակած` աշխարհի ամենաթանկ 100 բրենդների վարկանիշում ընդգրկվել է 13 տեխնոլոգիական բրենդ:

Նշենք նաև, որ Apple -ը աշխարհի ամենաթանկ ապրանքային բրենդների 100-յակում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, Google-ը` 2-րդ, Microsoft-ը` 5-րդ, Samsung -ը` 7-րդ և Intel-ը` 12-րդ հորիզոնականները:

Աշխարհի ամենաթանկ տեխնոլոգիական բրենդների տասնյակում տեղ են գտել նաև Cisco-ն (30,936 մլրդ դոլար), Oracle-ը (25,980 մլրդ դոլար), HP-ն (23,758 մլրդ դոլար), SAP-ը (17,340 մլրդ դոլար) և Facebook-ը (14,349 մլրդ դոլար):

Share