Բաժին. Բիզնես

Toyota-ն կրկին ետ է կանչում ավելի քան 1,75 մլն ավտոմեքենա

Ճապոնական խոշոր ավտոարտադրող Toyota Motor ընկերությունը ետ է կանչում ավելի քան 1,75 մլն ավտոմեքենա` արգելակային և վառելիքային համակարգերում առկա անսարքությունները շտկելու նպատակով:

Ճապոնիայում ետ կանչված մոտ 1,05 մլն ավտոմեքենաների թվում են նաև կոնցեռնի հանրաճանաչ մոդելները` սեդան Lexus LS-ը և հեչբեք Toyota Auris-ը:

Ավտոարտադրողի ներկայացուցիչները վստահեցրել են, որ իրենց դեռևս հայտնի չեն հրդեհների, վթարների կամ մարդկային վնասվածքների դեպքեր` հարուցված ավտոմեքենաներում առկա թերությունների պատճառով:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Toyota-ի կողմից այսչափ զանգվածային տեխստուգում իրականացվում է արդեն 4-րդ անգամ: Ի դեպ, ճապոնական կոնցեռնի պատմության մեջ ավտոմեքենաների ռեկորդային ետկանչ է գրանցվել 2012-ին (7,43 մլն մեքենա):

Share