Բաժին. Բիզնես

Մեդիա ոլորտի ամենաթանկ բրենդները-2014

Աշխարհի ամենաթանկ մեդիա բրենդ է ճանաչվել Disney ընկերությունը, որը գնահատվում է 32,223 մլրդ դոլար: Interbrand գործակալության հրապարակած վարկանիշի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում Disney-ի բրենդի արժեքն աճել է 14%-ով:

Մեդիա ոլորտի ամենաթանկ բրենդների վարկանիշի 2-րդ հորիզոնականում Thomson Reuters-ն է՝ 7,472 մլրդ դոլար արժեքով, իսկ 3-րդ տեղում Discovery ընկերությունը` 6,143 մլրդ դոլար արժեքով: Վարկանիշի վերջին` 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է MTV-ն` 5,102 մլրդ դոլար արժեքով:

Reuters-ի բրենդային արժեքը մեկ տարվա ընթացքում նվազել է 8%-ով, Discovery ընկերության արժեքն աճել է 7%-ով, իսկ MTV-ի արժեքը` 2%-ով:

Ընդհանուր առմամբ, Interbrand գործակալության հրապարակած` աշխարհի ամենաթանկ 100 բրենդների վարկանիշում ընդգրկվել է մեդիա ոլորտի 4 բրենդ:

Նշենք նաև, որ Disney-ը աշխարհի ամենաթանկ բրենդների 100-յակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, Thomson Reuters-ը` 57-րդ, Discovery-ն` 67-րդ, MTV-ն` 80-րդ հորիզոնականները:

Share