Բաժին. Բիզնես

eBay-ի շահույթը կրճատվել է

Համացանցային խոշորագույն աճուրդի` eBayInc.-ի հասույթը ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում կրճատվել է 2,3%-ով` հասնելով մինչև 673 մլն դոլար` նախորդ տարվա նույն հատվածում արձանագրված 689 մլն դոլարի համեմատ: Ամերիկյան ընկերության եկամուտները հաշվետու շրջանում ավելացել են 12%-ով և կազմել 4,353 մլրդ դոլար` մեկ տարի առաջվա 3,892 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ:

PayPal էլեկտրոնային վճարումների համակարգը, որը eBay-ը գնել էր 2002-ին 1,3 մլրդ դոլարով, ընկերության եկամուտները 3-րդ եռամսյակում ավելացրել է 20%-ով (1,95 մլրդ դոլար):

Ֆիքսված գներով վաճառքն ու աճուրդը միավորող Marketplace բաժինը eBay առցանց ընկերության եկամուտներն ավելացրել է 6%-ով (2,156 մլրդ դոլար): Էլեկտրոնային վաճառքի կայքերում ակտիվ օգտատերերի թիվն աճել է 3,4 միլիոնով և կազմել 152 մլն:

Միևնույն ժամանակ, eBay-ը վատթարացրել է 2014թ. համար ֆինանսական ընդհանուր ցուցանիշների կանխատեսումները. ընթացիկ տարվա համար ակնկալվում է եկամուտների 17,85-17,95 մլրդ դոլարի ծավալ, այն դեպքում, երբ հուլիսին այս կանխատեսումը գտնվում էր 18-18,3 միլիարդի միջակայքում:

Share