Բաժին. Բիզնես

Մինչև 2019թ. միլիոնատերերի թիվն աշխարհում կկրկնապատկվի

Շվեյցարական Credit Suisse բանկի տվյալներով` առաջիկա հինգ տարում միլիոնատերերի թիվն աշխարհում կհասնի 53 միլիոնի: Երկիր մոլորակում բնակչության բարեկեցության մակարդակի աճին կնպաստեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Մեքսիկան և Բրազիլիան:

Ըստ բանկի կանխատեսումների` չինացի միլիոնատերերի թիվը կաճի ավելի քան երկու անգամ` 2019-ին հասնելով 2 միլիոնի: Միևնույն ժամանակ Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Մեքսիկայում և Բրազիլիայում այդ ցուցանիշը կավելանա` համապատասխանաբար 64%-ով, 61%-ով, 57%-ով և 47%-ով:

Ինչ վերաբերում է զարգացած տնտեսությամբ երկրներին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, ապա դրանցում ևս կնկատվի միլիոնատերերի թվի աճ: Ի դեպ, ԱՄՆ-ը համարվում է մոտ 14,2 մլն միլիոնատերերի հայրենիք, ինչը առավելագույն ցուցանիշն է աշխարհում: Սպասվում է, որ ԱՄՆ-ը այդ ոլորտում կպահպանի առաջատարի դիրքերը: Ընդ որում` մինչև 2019թ. միլիոնատերերի թիվը կավելանա գրեթե 40%-ով` հասնելով 19,7 միլիոնի:

Ասիական տարածաշրջանում ներկայում հաշվվում է ավելի քան 3 մլն միլիոնատեր:

Share