Բաժին. Բիզնես

Google-ի եռամսյակային շահույթը կրճատվել է

Google որոնողական հսկայի զուտ շահույթը 2014թ. 3-րդ եռամսյակում նվազել է 5,4%-ով և կազմել 2,81 մլրդ դոլար (կամ 4,09 դոլար մեկ բաժնետոմսի համար): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Google-ի այս ցուցանիշը եղել է 2,97 մլրդ դոլար (կամ 4,38 դոլար մեկ բաժնետոմսի համար):

Հաշվետու շրջանում խոշորագույն ինտերնետ-կորպորացիայի եկամուտները, հակառակը, աճել են միանգամից 20%-ով և կազմել 16,52 մլրդ դոլար (մեկ տարի առաջվա ցուցանիշը եղել է 13,75 մլրդ դոլար): Ընդ որում` FactSet-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին մինչև 16,57 մլրդ դոլարի եկամուտ:

Նկատենք, որ ինտերնետ-հսկայի աշխատակիցների թիվն անցնող եռամսյակում ավելացել է 3 հազարով:

Եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո Google-ի գնանշումները էլեկտրոնային վաճառքի հարթակներում անկում են ապրել 1,9%-ով: Ընկերության կապիտալավորման ծավալը տարեսկզբից առայսօր կրճատվել է 4,3%-ով:

Share