Բաժին. Բիզնես

Beeline-ը կատարելագործում է «My Beeline Armenia» հավելվածը

Beeline-ը պարգևատրեց «My Beeline Armenia» մրցույթի մասնակիցներին, որն անցկացվել է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: 

Մրցույթի հաղթող ճանաչվեց Աննա Հովհաննիսյանը: Նրա առաջարկը ներառում է հավելվածի դիզայնի բարելավում, GPS համակարգի ներդնում, ձայնային և SMS-ծանուցումներ ստանալու և լեզուն փոխելու հնարավորություն, նորությունների և տեղեկատվական բաժինների ներդնում, բաժանորդի անձնական էջի և հեռախոսների օնլայն պատվերներ կատարելու բաժնի ստեղծում: Աննա Հովհաննիսյանը ստացավ Sumsung Galaxy S4 հեռախոս: Եվս մեկ մասնակցի` Ավետ Բրուտյանի առաջարկները հավելվածի գլխավոր էջի բարելավման և բաժինների օպտիմալացման վերաբերյալ ևս բարձր գնահատականի արժանացան հանձնաժողովի կողմից: Ավետ Բրուտյանը ստացավ խրախուսական մրցանակ` Beeline-ի «Ոսկե» հեռախոսահամար:

«Շնորհավորում եմ մրցույթի մասնակիցներին և շնորհակալություն հայտնում օգտակար առաջարկների համար: Որպես հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` մենք ոչ միայն ինքներս ենք աշխատում մեր ծառայությունների և սպասարկման բարելավման ուղղությամբ, այլ նաև այս շարունակական գործընթացում ներգրավում ենք մեր հաճախորդներին: Վստահ եղեք` «My Beeline Armenia» հավելվածի բարելավմանն ուղղված ձեր առաջարկները կիրագործվեն սեղմ ժամկետներում` ավելի պարզ ու հարմար դարձնելով մեր ծառայությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«My Beeline Armenia» մրցույթը մեկնարկել է ս.թ. հուլիսի 16-ին: Հաղթողներն ընտրվել են Beeline-ի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Մրցույթին ներկայացված առաջարկների թիվը գերազանցել է 100-ը: 

Նշենք, որ «My Beeline Armenia» հավելվածը Հայաստանում ամենատարածված հավելվածներից է: Հավելվածի ներբեռնումների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 8719: Հավելվածը հնարավոր է տեղադրել iOs, Android, Windows և Symbian օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների և այլ սարքավորումների վրա: Հավելվածն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store и Marketplace օնլայն խանութներում:

Share