Բաժին. Բիզնես

Microsoft-ն առաջիկայում կներկայացնի իր «խելացի» ժամացույցը

Forbes-ի փոխանցմամբ` ամերիկյան Microsoft կորպորացիան պատրաստվում է այս աշնանը ներկայացնել կրելի նոր գաջեթ, որը, ամենայն հավանականությամբ, կլինի «խելացի» ժամացույց: Այն կկարողանա համաժամանակյա դարձնել տվյալները ոչ միայն Windows Phone-ի, այլև Google-ի Android և Apple-ի iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի հետ: Microsoft-ի ժամացույցը օժտված կլինի սենսորային էկրանով և տիրոջ զարկերակը շուրջօրյա չափելու գործառույթով:

Պարբերականը նաև հայտնում է, որ նոր գաջեթի մարտկոցը ընդունակ է լինելու աշխատել ավելի քան 2 օր: Իսկ ինչպես հայտնի է` Samsung-ի Galaxy Gear և Motorola-ի Moto 360 սմարթ ժամացույցները պահանջում են գոնե օրական մեկանգամյա լիցքավորում:

Նկատենք, որ Microsoft-ը առայժմ զերծ է մնում պաշտոնական մեկնաբանություններից:

Share