Բաժին. Բիզնես

Ռեստորանային բիզնեսի ամենաթանկ բրենդները-2014

Ռեստորանային բիզնեսի ամենաթանկ բրենդ է ճանաչվել McDonald’s ընկերությունը, որը գնահատվում է 42,254 մլրդ դոլար: Interbrand գործակալության հրապարակած վարկանիշի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում McDonald’s-ի բրենդի արժեքն աճել է 1%-ով:

Ռեստորանային բիզնեսի բրենդների վարկանիշի 2-րդ հորիզոնականում KFC-ն է` 6,059 մլրդ դոլար արժեքով, իսկ 3-րդ տեղում` Starbucks ընկերությունը` 5,382 մլրդ դոլար արժեքով: Վարկանիշի վերջին` 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Pizza Hut-ը` 4,196 մլրդ դոլար արժեքով:

KFC-ի և Pizza Hut-ի բրենդային արժեքները մեկ տարվա ընթացքում նվազել են 2%-ով, իսկ Starbucks-ի արժեքն աճել է միանգամից 22%-ով:

Ընդհանուր առմամբ, գործակալության հրապարակած` աշխարհի ամենաթանկ 100 բրենդների վարկանիշում ընդգրկվել է ռեստորանային բիզնեսի 4 բրենդ:

Ի դեպ, McDonald’s-ը աշխարհի ամենաթանկ բրենդների 100-յակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, KFC-ն` 68-րդ, Starbucks-ը` 76-րդ և Pizza Hut-ը` 96-րդ հորիզոնականները:

Share