Բաժին. Բիզնես

Electrolux-ի շահույթն աճել է 42%-ով

Կենցաղային տեխնիկա արտադրող խոշորագույն խաղացողներից Electrolux ընկերության շահույթը 2014-ի 3-րդ եռամսյակում գրանցել է 42% աճ` հիմնականում Եվրոպայում օպերացիոն ցուցանիշների բարելավման շնորհիվ:

Հուլիս-սեպտեմբեր հատվածում շվեդական ընկերության զուտ շահույթի ծավալը կազմել է 933 մլն կրոն (129,8 մլն դոլար)` մեկ տարի առաջվա 655 մլն կրոնի համեմատ:

Հաշվետու շրջանում Electrolux-ի զուտ եկամուտների ծավալն ավելացել է 6%-ով և կազմել 28,8 մլրդ կրոն: Չնայած եվրոպական երկրներում տիրող շուկայական բարդ պայմաններին, ընկերությանն, այդուամենայնիվ, հաջողվել է էապես բարելավել ֆինանսական ցուցանիշները:

Electrolux-ի փորձագետների կանխատեսումներով` այս տարի սեփական արտադրանքի նկատմամբ պահանջարկը ԱՄՆ-ում կաճի 4%-ով, իսկ Եվրոպայում` 3%-ով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Electrolux-ը հայտարարել էր 3,3  մլրդ դոլարով General Electric-ի` կենցաղային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը ձեռք բերելու իր մտադրության մասին:

Share