Բաժին. Բիզնես

Coca-Cola-ի եռամսյակային շահույթը 14%-ով կրճատվել է

Ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող խոշորագույն ընկերության զուտ շահույթը ընթացիկ ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակում նվազել է 14%-ով և կազմել 2,11 մլրդ դոլար, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 2,45 մլրդ դոլարի սահմանում:

Հաշվետու եռամսյակում Coca-Cola-ի եկամուտների ծավալը 12 մլրդ դոլարից նվազել է մինչև 11,98 մլրդ դոլար, մինչդեռ` Ուոլ Սթրիթի փորձագետները կանխատեսում էին ավելին (12,1 մլրդ դոլար):

Ամերիկյան կորպորացիայի ղեկավարը հայտարարել է ծախսերի կրճատման (տարեկան մինչև 3 մլրդ դոլար) ծրագրի մեկնարկի մասին, որը կշարունակվի մինչև 2019թ.:

Coca-Cola-ի վաճառքների ծավալը նախորդ եռամսյակում, ընդհանուր առմամբ, ավելացել է 1%-ով: Հյուսիսային Ամերիկայում դրանք կրճատվել են 1%-ով, իսկ Եվրոպայում` 5%-ով: Հարավային Ամերիկայում հակառակը` վաճառքների ծավալն աճել է 2%-ով, Եվրասիայում և Աֆրիկայում` 5%-ով, իսկ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գրանցվել է 2% աճ:

Share