Բաժին. Բիզնես

McDonald's-ի շահույթը նվազել է 30%-ով

Ամերիկյան McDonald’s Corp.-ը հրապարակել է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները:

Հուլիս-սեպտեմբեր հատվածում ընկերության զուտ շահույթի ծավալը նվազել է 30%-ով և կազմել 1,068 մլրդ դոլար: Համախառն եկամուտների ծավալը կրճատվել է 5%-ով (մինչև 6,987 մլրդ դոլար), իսկ օպերացիոն շահույթը` 14%-ով (մինչև 2,073 մլրդ դոլար):

McDonald’s-ի ռեստորանների համաշխարհային վաճառքների ծավալը հաշվետու շրջանում, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, նվազել է 3,3%-ով: ԱՄՆ-ում արձանագրվել է 3,3%-ով կրճատում, իսկ Եվրոպայում` 1,4%-ով:

Ֆինանսական 3-րդ եռամսյակի բացասական ցուցանիշները, ըստ փորձագետների, պայմանավորված են Ռուսաստանում, Ուկրաինայում և Գերմանիայում ընկերության իրականացրած օպերացիոն թույլ գործունեությամբ:

Share