Բաժին. Բիզնես

Yahoo!-ի շահույթն ավելացել է 23 անգամ

Ֆինանսական 3-րդ եռամսյակի արդյունքներով` Yahoo! համացանցային ընկերության զուտ շահույթն աճել է մոտ 23 անգամ` գերազանցելով շուկայի սպասելիքները:

Ընկերության հրապարակած հաղորդագրության համաձայն` ինտերնետ-հսկայի շահույթի ծավալը հուլիս-սեպտեմբեր հատվածում կազմել է 6,8 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 297 մլն դոլարի համեմատ:

Եկամուտների ծավալը 1,08 մլրդ դոլարից ավելացել է մինչև 1,09 մլրդ դոլար: Շարժական գովազդից ստացված եկամուտները հաշվետու շրջանում կազմել են ավելի քան 200 մլն դոլար: Yahoo!-ի ղեկավար Մարիսա Մայերի գնահատականով` ընթացիկ տարում դրանք հնարավոր է գերազանցեն 1,2 մլրդ դոլարը:

Share