Բաժին. Բիզնես

ՌԴ ավիաընկերությունները ուղևորափոխադրումների ծավալն ավելացրել են 12%-ով

Հունվար-սեպտեմբերին ռուսական ավիաընկերությունները փոխադրել են 72,915 մլն մարդ, այսինքն` 11,8%-ով ավելի, քան մեկ տարի առաջ նույն հատվածում: Այդ են վկայում ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության («Ռոսավիացիա») տվյալները:

Ուղևորաշրջանառության ծավալներն աճել են 8,6%-ով` մինչև 187,745 մլրդ ուղևոր/կմ: Կոմերցիոն բեռնվածությունն կազմել է 67,7% (+0,6%):

Փոստի և ուղեբեռների փոխադրումներն արձանագրել են 1,8% աճ (743,3 հազ. տոննա): Բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,688 մլրդ տ/կմ, ինչը 0,2%-ով պակաս է 2013-ի հունվար-սեպտեմբեր հատվածի ցուցանիշից:

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ռուսական ավիաընկերությունները փոխադրել են 9,237 մլն մարդ (+8%): Ուղևորաշրջանառության ծավալը կազմել է 23,134 մլրդ ուղևոր/կմ (+6,7%):

Share