Բաժին. Բիզնես

Daimler-ը վաճառել է Tesla Motors-ում ունեցած բաժնետոմսերի 4%-ը

Գերմանական Daimler AG ընկերությունը վաճառել է էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla Motors ընկերության բաժնետոմսերի իր 4% մասնաբաժինը: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը:

Ընկերությունն առայժմ չի հրապարակել, թե ում են վաճառվել բաժնետոմսերը: Հայտնի է միայն, որ գերմանական ավտոարտադրողն այդ գործարքից կստանա 780 մլն դոլար:

«Գործընկերության և համագործակցության պահպանման համար բնավ անհրաժեշտություն չէ բաժնետոմսերի տնօրինումը»,- հայտարարել է Daimler-ի ֆինանսական տնօրենների խորհրդի անդամ Բոդո Ուեբերը: Tesla-ի բաժնետոմսերի վաճառքը ամերիկյան ընկերությանը հնավորություն կընձեռի «ընդլայնել ներդրողների բազան», նկատել է Ուեբերը: Նա նաև հավելել է, որ Daimler-ը մտադիր է շարունակել Tesla Motors-ի արտադրած մարտկոցների ձեռքբերումը` Mercedes B դասի էլեկտրամոբիլների համար:

Share