Բաժին. Բիզնես

Միլիարդատերեր 2014. ինչ հոբբիների ունեն աշխարհի ամենահարուստ մարդիկ

«Բիզնես 24»-ը շարունակում է ներկայացնել Wealth X վերլուծական գործակալության և շվեյցարական UBS բանկի հրապարակած համատեղ «Wealth X and UBS Billionaire Census 2014» զեկույցը:

Եթե խոսենք միլիարդատերերի հոբբիների մասին, ապա նրանց 68.3% զբաղվում է սպորտով: Միլիարդատերերի նախընտրած սպորտաձևերն են՝ գոլֆ, դահուկային սպորտ, ֆուտբոլ, թենիս, ձիասպորտ: Ձկնորսությամբ, Որսով կամ լեռնագնացությամբ զբաղվում է միլիարդատերերի 23.4%-ը, իսկ արվեստով՝ 23.1%-ը:

Բարեգործությամբ է զբաղվում աշխարհի ամենահարուստ մարդկանց 70%-ը: նրանցից 31%-ը ունի իր սեփական բարեգործական հիմնադրամը: Միլիարդատերերը բարձոգործական միջոցներն հիմնականում ուղղվում են հետևայլ ոլորտներ.բարձրագույն կրթություն՝ 14.2%, առողջապահություն՝ 11.8%, մշաույթ և արվեստ՝ 11.1%, հասարակական և սոցիալական ոլորտ՝ 10.5%, մարդասիրական՝ 10.2%, բնության և կենդանիների պաշտպանություն՝ 5.1%, կրոն՝ 4.5% և այլ՝ 18.1%:

Հիշեցնենք նաև, որ որոշ հայտնի միլիարդատերեր հայտարարել են, որ իրենց կարողությունն ամբողջությամբ տրամադրելու են բարեգործական նպատակների: Մասնավորապես այդպես են վարվել աշխարհի ամենահարուստ երեք մարդկանցից երկուսը՝ Բիլ Գեյթսը և Ուորեն Բաֆեթը:

Միլիարդատերեր 2014 հոդվածաշարի մնացած հրապարակումներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share