Բաժին. Բիզնես

1976-ին արտադրված Apple-1 համակարգիչը վաճառվել է ռեկորդային գնով

Apple ընկերության կողմից 1976-ին ստեղծված Apple-1 համակարգիչը Նյու Յորքի Bonhams աճուրդում վաճառվել է ռեկորդային` 905 հազար դոլարով: Նախքան աճուրդի մեկնարկը, ենթադրվում էր, որ այն կվաճառվի 300-500 հազար դոլարի միջակայքում:

Ընդհանուր առմամբ, տվյալ մոդելից թողարկվել է 200 համակարգիչ: Հավաքման պատասխանատուն եղել է անձամբ Սթիվ Վոզնյակը: Apple-1-ը առաջին համակարգիչն է, որ վաճառվել է հավաքված և աշխատող վիճակում:

Նշվում է, որ Apple-1-ի աճուրդային արժեքը նախկինում երբեք այդքան բարձր չի եղել: Այսպես, 2010-ի նոյեմբերին նմանատիպ մի մոդել գնահատվել է 210 հազար դոլար, 2013-ի հուլիսին` շուրջ 390 հազար դոլար, իսկ 2013-ի մայիսին` 671 հազար դոլար:

Share