Բաժին. Բիզնես

«Ռոսնեվթի» նավթային պաշարները կազմում են համաշխարհային ծավալի 20%-ը.Սեչին

Եվրասիական համաժողովին «Ռոսնեվթի» ղեկավար Իգոր Սեչինը հայտարարել է, որ պետական ընկերության արդյունահանման օրական ծավալը կազմում է 5,1 մլն բարել նավթ, ինչը գերազանցում է նավթարդյունաբերող որոշ խոշոր երկրների ցուցանիշը: Նրա խոսքով` «Ռոսնեվթը» տնօրինում է շելֆային ռեսուրսների խոշորագույն բազան: «Մեզ է պատկանում համաշխարհային օվկիանոսի շելֆում գտնվող պաշարների մոտ 20%-ը, ինչը կազմում է մոտ 25,5 մլրդ տոննա նավթ և 25 տրլն խմ գազ»,-ընդգծել է Սեչինը:

«Ռոսնեվթի» ապացուցված պաշարների ընդհանուր ծավալը գնահատվում է 122 մլրդ բարել: «Այդ պաշարները լավագույնն են աշխարհում` մշակման և արդյունահանման արդյունավետության առումով»,-ասել է ընկերության ղեկավարը: Վերջին տասնամյակում ռուսական նավթային հսկան հասցրել է հայտնագործել 92 նավթագազային հանքավայր:

Ավելի վաղ նավթային ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ «Ռոսնեվթի» վարկանիշի անկումը չի աղերսվում իրական ֆինանսական վիճակի հետ:

Share