Բաժին. Բիզնես

Orange SA-ի եռամսյակային եկամուտները կրճատվել են ավելի քան 3%-ով

Ֆրանսիայի կապի խոշորագույն օպերատոր Orange SA-ի եռամսյակային եկամուտների ծավալը հուլիս-սեպտեմբեր հատվածում կրճատվել է 3,5%-ով` կազմելով 9,81 մլրդ եվրո:

Ֆրանսիական շուկային բաժին է ընկնում Orange-ի եկամուտների մոտ կեսը: Ներքին շուկայում աճող մրցակցության ֆոնին շահույթի նվազման տեմպերը զսպելու նպատակով ընկերությունը ստիպված է կրճատել ծախսերը:

Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում գործառնություններից ստացված եկամուտները նախորդ ֆինանսական եռամսյակում ավելացել են 6,4%-ով: Ներկայում ընկերությունը քննարկում է աֆրիկյան ակտիվները առանձին բիզնեսում ներգրավելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ նախորդ ամսին Orange-ը իսպանական բջջային կապի օպերատոր Jazztel SA-ն գնելու համար առաջարկել էր 3,3 մլրդ եվրո: Եթե գործարքը կայանա, ապա այն կլինի Orange-ի խոշորագույն ձեռքբերումը վերջին տասը տարում:

Share