Բաժին. Բիզնես

Microsoft-ի եռամսյակային շահույթը նվազել է

Հուլիս-սեպտեմբեր հատվածում ամերիկյան Microsoft կորպորացիայի զուտ շահույթը նվազել է 13%-ով և կազմել 4,54 մլրդ դոլար` մեկ տարի առաջվա 5,24 մլրդ դոլարի համեմատ: ՏՏ հսկայի եկամուտների ծավալը հաշվետու եռամսյակում ավելացել է 25%-ով և հասել 23,2 մլրդ դոլարի: Օպերացիոն շահույթը կազմել է 5,84 մլրդ դոլար, ինչը 7,7%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Devices & Consumer բաժնից ստացված եկամուտներն աճել են 47%-ով և կազմել 10,96 մլրդ դոլար:

Հաշվետու շրջանում Microsoft-ը վաճառել է 908 մլն դոլարի Surface Pro 3 պլանշեթ, ինչպես նաև 2,4 մլն միավոր Xbox խաղային կոնսոլ:

Ծրագրային ապահովման խոշորագույն մշակող ընկերության արտադրանքների պորտֆելն ընդգրկում է Windows օպերացիոն համակարգը, Microsoft Office-ը, Skype-ը, Bing որոնողական համակարգը, ինչպես նաև խաղային կոնսոլներից Xbox-ը: Կորպորացիայի կապիտալավորման ծավալը կազմում է 371 մլրդ դոլար:

Share