Բաժին. Բիզնես

Amazon-ը հիասթափեցրել է շուկաներին

Ընթացիկ ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքներով` համացանցային ռիթեյլեր Amazon.com-ը կրել է 437 մլն դոլարի վնաս, ինչը խոշորագույնն է վերջին 14 տարվա մեջ: Ավելին, այս ցուցանիշը 10 անգամ ավելին է, քան մեկ տարի առաջվանը, որը կազմել է ընդամենը 41 մլն դոլար:

Օպերացիոն վնասի ծավալը հաշվետու շրջանում գնահատվել է 544 մլն դոլար` 2013-ի հուլիս-սեպտեմբեր հատվածում գրանցված 25 միլիոնի համեմատ:

Ընկերության վաճառքի ծավալներն արձանագրել են 20,58 մլրդ դոլար` նախորդ ցուցանիշի նկատմամբ ցուցադրելով 20% աճ: Կապիտալավորման ծավալը կազմում է 144,7 մլրդ դոլար:

Amazon-ը մասնաճյուղեր ունի Բրազիլիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլուր: Այն ապրանքներ է ներկայացնում աշխարհի 61 երկրներում:

Share