Բաժին. Բիզնես

ВР-ն և Chevron-ը նավթի խոշոր հանքավայր են հայտնաբերել

Բրիտանական ВР և ամերիկյան Chevron նավթային ընկերությունները Մեքսիկական ծոցում հայտնաբերել են նավթային խոշոր հանքավայր: Այս մասին հայտնում է լոնդոնյան Financial Times պարբերականը` չբերելով այլ մանրամասներ: «Մասնագետները 1200 մետր խորության վրա գտնվող հանքավայրը որակում են որպես «խիստ նշանակալի»: Սակայն այն դեռ լրացուցիչ հետազոտման կարիք ունի»,-գրում է պարբերականը:

BP ընկերության կողմից Մեքսիկական ծոցում կատարվող հետազոտական աշխատանքների ղեկավար Ռիչարդ Մորիսոնի կարծիքով` խոսքը հավանաբար վերաբերում է պալեոգեն ժամանակաշրջանի շերտերի մասին, որոնց վաղեմությունը կարող է հասնել 23-69 մլն տարվա: Մասնագետների դիտարկմամբ` այն ընդունակ է ապահովել ԱՄՆ-ի և Մեքսիկայի էներգետիկ անվտանգությունն առաջիկա տարիներին:

Share