Բաժին. Բիզնես

Մեկ եռամսյակում BASF-ը կորցրել է շահույթի 5%-ը

Ֆինանսական 3-րդ եռամսյակի արդյունքներով` գերմանական BASF կոնցեռնն ունեցել է 1,043 մլրդ եվրոյի զուտ շահույթ, ինչը 4,8%-ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշը:

Աշխարհի խոշորագույն քիմիական ընկերության եկամուտների ծավալն ավելացել է 8,3%-ով: Վաճառքների ծավալը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 3,3%-ով և կազմել 18,312 մլրդ եվրո` մեծապես պայմանավորված բնական գազի վաճառքի ավելացմամբ:

BASF-ի փորձագետների կանխատեսումներով` հաջորդ եռամսյակում կտրուկ փոփոխություններ չեն սպասվում: Չի բացառվում սակայն, որ վաճառքների ծավալը փոքր-ինչ նվազի` բնական գազի պահպանման բիզնեսն առանձնացնելու հետևանքով: Դրանից զատ, ֆինանսական արդյունքների վրա բացասաբար կանդրադառնան նաև փոխարժեքային տատանումները:

Share