Բաժին. Բիզնես

Facebook-ում շարժական գովազդի մասնաբաժինը կազմում է 66%

Facebook սոցիալական ցանցի շարժական գովազդից ստացված եկամուտները ընթացիկ տարվա ֆինանսական 3-րդ եռամսյակի արդյունքներով կազմել են ընդհանուր եկամուտների ծավալի 66%-ը: Reuters-ի փոխանցմամբ` 2013-ի նույն ժամանակահատվածում այդ մասնաբաժինը եղել է միայն 49%:

Անցած եռամսյակում սոցցանցի ընդհանուր եկամուտներն աճել են մինչև 3,2 մլրդ դոլար` մեկ տարի առաջվա 2,02 միլիարդի համեմատ:

Ամսական օգտատերերի թիվը ավելացել է մինչև 1,35 մլրդ մարդ: Նկատենք, սոցիալական ցանցից օրական օգտվում է 864 մլն մարդ:

Share