Բաժին. Բիզնես

Սինգապուրը բիզնեսի համար լավագույն երկիրն է

Համաշխարհային բանկի (ՀԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հրապարակած ամենամյա Doing Business վարկանիշի համաձայն` Սինգապուրը ճանաչվել է բիզնես վարելու համար լավագույն երկիրն աշխարհում:

Զեկույցի համաձայն` բիզնեսի վարման դյուրինության վարկանիշային սանդղակում Սինգապուրին հաջորդում են բիզնեսի hամար առավել պարզ նորմատիվ դաշտ ունեցող հետևյալ տնտեսությունները` Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Դանիան, Կորեայի Հանրապետությունը, Նորվեգիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան և Ավստրալիան:

Աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունն ունեցող Չինաստանը վարկանիշի 189 երկրների թվում զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը:

Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Հայաստանը բարելավել է իր դիրքերը`  49-րդ հորիզոնականից բարձրանալով 45-րդ վարկանիշային դիրք:

Doing Business-ը Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող ավանդական վարկանիշներից է, որն արտացոլում է երկրում բիզնեսի վարման պայմանները: Այն թողարկվում է արդեն 12-րդ անգամ:

Share