Բաժին. Բիզնես

Xiaomi-ն երրորդն է սմարթֆոնների շուկայում

IHS iSuppli վերլուծական ընկերության տվյալներով` 2014-ի 3-րդ եռամսյակում Xiaomi-ն վաճառել է 19 մլն սմարթֆոն, ինչը չինական ընկերությանը հնարավորություն է ընձեռել սմարթֆոն արտադրող խոշորագույն ընկերությունների շարքում զբաղեցնել երրորդ հորիզոնականը:

Շուկայի առաջատարները նախկինի պես համարվում են Apple-ը և Samsung-ը: Xiaomi-ին հետևում են Lenovo-ն և LG-ն: Ինչ վերաբերում է Huawei-ին, որը նախորդ տարվա նույն վարկանիշում զբաղեցնում էր 3-րդ տեղը, ապա այս տարի այն կարողացել է վաճառել միայն 16,8 մլն սմարթֆոն:

Ուշագրավ է, որ Xiaomi-ին հաջողվել է հիմնադրման պահից ընդամենը 4 տարի անց հասնել տպավորիչ արդյունքների: Ընկերությանը նաև հաջողվել է ընդգրկվել The Boston Consulting Group-ի (BCG) կազմած Ամենաինովացիոն 50 ընկերությունների վարկանիշում, որտեղ զարգացող երկրներից ներառվել է միայն 5 ընկերություն (Lenovo, Xiaomi Technology, Tata, Tencent, Huawei)

Xiaomi-ի նախագահ Լին Բենը հայտարարել է, որ իր ընկերությունը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ունեցել է 5,37 մլրդ դոլարի եկամուտ և վաճառել 26,11 մլն սմարթֆոն: Մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է իրացնել 60 մլն գաջեթ: Բինը նաև նշել է, որ շուկայում Apple-ի  և Samsung-ի նորույթների ի հայտ գալը ամենևին չի խանգարի ընկերությանը:

Share