Բաժին. Բիզնես

Ferrari-ն տուգանվել է 3,5 մլն դոլարով

Սպորտային բարձրակարգ ավտոմեքենաներ արտադրող Ferrari ընկերությունը ամերիկյան իշխանություններին ստիպված կլինի վճարել 3,5 մլն դոլարի տուգանք: Բանն այն է, որ իտալական ավտոարտադրողը, ի հեճուկս ամերիկյան օրենսդրության պահանջներին, 2011-ից առայսօր համապատասխան մարմիններին չի տրամադրել սպառողների` ավտոմեքենաների հնարավոր թերությունների վերաբերյալ դիմում-բողոքներից կազմված որևիցե հաշվետվություն: Դրանից բացի, Ferrari-ն նաև չի հայտնել իր սպորտային մեքենաների մասնակցությամբ ավտոճանապարհային մի պատահարի մասին, որի ժամանակ զոհվել էր երեք մարդ:

Ի դեպ, մինչև 2011թ. իտալական ընկերությունն ազատված էր նմանօրինակ հաշվետվություններ ներկայացնելուց` արտադրության փոքր ծավալների պատճառով, ինչը կազմում էր տարեկան 7 հազար մեքենա: Սակայն Fiat կոնցեռնի կողմից երեք տարի առաջ Ferrari-ն ձեռք բերելուց հետո այս պահանջները սկսեցին տարածվել նաև իտալական ավտոարտադրողի վրա:

Ferrari-ի ներկայացուցչությունն արդեն խոստովանել է իր մեղքը և համաձայնել վճարել տուգանքը: 

Share