Բաժին. Բիզնես

Microsoft-ը դադարեցրել է Windows 7 և Windows 8 օպերացիոն համակարգերի վաճառքը

Ամերիկյան Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Windows 7 և Windows 8 օպերացիոն համակարգերի վաճառքի դադարեցման մասին: Այս մասին հաղորդում է BBC News-ը։

Տեխնոլոգիական հսկան այլևս չի թողարկի Windows 7 օպերացիոն համակարգի Home Basic, Home Premium և Ultimate տարբերակները։ Ընդ որում` արդեն վաճառված օպերացիոն համակարգերի բոլոր տարբերակները կշարունակեն տեղադրվել համակարգիչներում` մինչև դրանց վաճառքից վերջնական դուրս գալը:

Այսուհետ Microsoft-ի հետ համագործակցող ընկերությունները կտեղադրեն Windows 8.1 օպերացիոն համակարգը: Ի դեպ, 2015-ից արդեն հասանելի կլինի Windows 10-ը:

Նկատենք, որ վիճակագրական վերջին տվյալներով` Windows-ից օգտվողների կեսից ավելին (53%-ը) համակարգիչներում տեղադրել է Windows 7-ի տարբերակներից որևէ մեկը: Իսկ ընդամենը 2 տարի առաջ թողարկված Windows 8 տարբերակը զբաղեցնում է շուկայի միայն 6%-ը։

Share