Բաժին. Բիզնես

Beeline. «Սիմֆոնիա»` հատուկ առաջարկ նոր բաժանորդների համար

«Սիմֆոնիա»` հատուկ առաջարկ Beeline նոր բաժանորդների համար
4 նոյեմբերի, 2014 թ., Երևան. Beeline-ը  հայտարարում է  «Սիմֆոնիա» հատուկ առաջարկի մասին՝  նախատեսված կանխավճարային հաշվարկային համակարգի նոր բաժանորդների համար:
Հատուկ առաջարկի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում  ձեռք բերելով ցանկացած մոդելի բջջային հեռախոս և SIM-քարտ` Beeline-ի նոր բաժանորդները հնարավորություն կունենան  օգտվել հատուկ պայմաններից։ Մասնավորապես, միանալով «Սիմֆոնիա րոպեներ» ծառայությանը, բաժանորդը հնարավորություն կստանա կատարել 60 օր անսահմանափակ զանգեր Beeline ցանցի ներսում, իսկ «Սիմֆոնիա ինտերնետ» ծառայութունը թույլ է տալիս բաժանորդին 30 օր օգտվել անսահմանափակ ինտերնետից` 256 Կբիտ/վրկ արագությամբ:  
«Beeline-ի այս առաջարկն ավելի հաճելի է դարձնում հեռախոսի ձեռքբերումը Beeline-ի գրասենյակներում:   Այն հնարավորություն է տալիս մեր բաժանորդներին օգտվել հատուկ պայմաններից և, միանալով «Սիմֆոնիա»  ծառայություններից մեկին, առանց սահմանափակման օգտվել բջջային կապից և ինտերնետից: Beeline-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը  հեռահաղորդակցության շուկայում` կատարելագործելով ծառայությունները և պարբերաբար հանդես գալով նոր ու հետաքրքիր առաջարկներով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

Նշենք, որ այս առաջարկից նոր բաժանորդները կարող են օգտվել միայն մեկ անգամ և կարող են ընտրել «Սիմֆոնիա» ծառայություններից միայն մեկը: Հատուկ առաջարկի ժամկետի ավարտից հետո հեռախոսային և ինտերնետ ծառայությունները կշարունակեն մատուցվել բաժանորդին` համաձայն մինչև ակցիան գործող սակագնային փաթեթի պայմանների: Յուրաքանչյուր ծառայության միանվագ վճարը 1000 դրամ է:
«Սիմֆոնիա րոպեներ» ծառայությունից օգտվող բաժանորդները 60 օրվա ընթացքում չեն կարող օգտվել  «Զրուցենք» ծառայությունից, իսկ «Սիմֆոնիա ինտերնետ» ծառայությունից օգտվող բաժանորդները` 30 օրվա ընթացքում Regular, Premium կամ Super ինտերնետ փաթեթներից:

Share