Բաժին. Բիզնես

McDonald’s-ը մտադիր է Սիբիրում 40 նոր ձեռնարկություն բացել

McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը մտադիր է առաջիկա տարիներին 40 նոր ձեռնարկություն բացել Արևմտյան Սիբիրի 6 քաղաքներում (Նովոսիբիրսկ, Տոմսկ, Օմսկ, Բարնաուլ, Նովոկուզնեցկ, Կեմերովո):

Չնայած սննդի անվտանգության հետ կապված «Ռոսպոտրեբնադզորի» առաջադրած պահանջներին, ամերիկյան ընկերությունը չի պատրաստվում հրաժարվել սիբիրյան ցանցի զարգացման սեփական ծրագրից: Հիշեցնենք, որ այս ամռանը «Ռոսպոտրեբնադզորը» McDonald’s-ում սկսել էր զանգվածային ստուգումներ իրականացնել, որոնց արդյունքում էլ ներկայում դադարեցված են ցանցի ռեստորաններից 9-ի աշխատանքները: Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել էր, որ «Ռոսպոտրեբնադզորի» ստուգումները McDonald’s-ի զարգացմանը էապես չեն խոչընդոտի:

Արագ սննդի McDonald’s ռեստորանների ցանցը հիմնադրվել է ԱՄՆ-ում, 1940-ին: Առաջին ռեստորանը բացվել է Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում: Ռուսաստանում ընկերությունն իր գործունեությունն սկսել է 1990-ին և ներկայում տնօրինում է 436 հաստատություն երկրի տարբեր քաղաքներում:

Share