Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ օգնական» բջջային հավելվածը հասանելի է Google Play և App Store հարթակներում

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի ընձեռած հնարավորությունների զգալի մասը հասանելի է նաև բջջային հավելվածով, որը կարելի է ներբեռնել Play Store-ից և App Store-ից:

Հավելվածը հասանելի է հայերեն (կախված հեռախոսի մոդելից և օպերացիոն համակարգից), անգլերեն և ռուսերեն:
Բջջային հավելվածը համատեղելի է Android 2.3 և iOS 6.0 օպերացիոն համակարգերի և դրանց ավելի նոր տարբերակների հետ:

Հիշեցնենք, որ «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը հնարավորություն է ընձեռում վերահսկել հաշիվը` ստուգել այն, կատարել վերալիցքավորում, վճարումներ և այլ գործարքներ, ակտիվացնել, ապաակտիվացնել և կարգավորել ծառայությունները, ընտրել սակագնային պլանը, ուղղել հարցեր 111 թեժ գծի օպերատորներին և ստանալ դրանց պատասխաններն առցանց ռեժիմում, ուղարկել SMS հաղորդագրություններ և շատ ավելին…

Share