Բաժին. Բիզնես

Google-ը 60 տարով վարձակալել է NASA-ի օդակայանը

Google-ը վարձակալել է NASA-ի օդակայանը, որը գտնվում է կորպորացիայի կենտրոնակայանից ոչ հեռու` Սիլիկոնային հովտում, հաղորդում է The Financial Times-ը: Լիզինգային պայմանագիրը կնքվել է 60 տարով: Ավելի վաղ Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը, ինչպես նաև ընկերության գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը NASA-ի հետ ստորագրել են սեփական ինքնաթիռների համար տիեզերական գործակալության օդակայանն օգտագործելու մասին համաձայնագիր:

Լիզինգային գործարքի պայմաններով` Google-ը 200 մլն դոլար կծախսի Մոֆեթ օդակայանի վերանորոգման համար: NASA-ում մեկնաբանել են, որ գործակալությունը Google-ից 60 տարվա համար կստանա 1,16 մլրդ դոլար` օպերացիոն ծախսերի շրջանակում տարեկան խնայելով մինչև 6,3 մլրդ դոլար:  

Share