Բաժին. Բիզնես

Standard Chartered-ը կփակի մոտ 100 ստորաբաժանում

Բրիտանական Standard Chartered բանկը մտադիր է մինչև 2015թ. փակել ֆիզիկական անձանց սպասարկող 80-100 ստորաբաժանում: Արդյունքում` բանկի ծախսերը կկրճատվեն գրեթե 400 մլն դոլարով, գրում է Bloomberg-ը:

Ներկայում Standard Chartered-ը ունի 1248 ստորաբաժանում: Դրանց մեծ մասը տեղակայված է Հարավ-արևելյան Ասիայում, որտեղից բանկը ստանում է իր եկամուտների մոտ 75%-ը:

Հիշեցնենք, որ ֆինանսական 3-րդ եռամսյակում բրիտանական բանկի շահույթը 16%-ով անկում է գրանցել` կազմելով 1,53 մլրդ դոլար:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Standard Chartered-ը ամերիկյան իշխանություններին պարտավոր է 300 մլն դոլար վճարել` «կասկածելի տրանզակցիաների» համար մեղադրվելու պատճառով: 

Share