Բաժին. Բիզնես

Yahoo-ն 640 մլն դոլարով ձեռք կբերի BrightRoll գովազդային հարթակը

Yahoo ընկերությունը 640 մլն դոլարով կգնի BrightRoll գովազդային հարթակը, գրում է The New York Times պարբերականը` հավելելով, որ սա որոնողական հսկայի երկրորդ խոշոր ձեռքբերումն է` Մարիսա Մայերի` կորպորացիայի ղեկավար նշանակվելուց հետո: Հիշեցնենք, որ անցյալ տարի ամերիկյան ընկերությունը 1,1 մլրդ դոլարով գնեց Tumblr-ը:
 
BrightRoll հարթակը նախատեսված է տեսագովազդների վաճառքի համար: Մայերն արդեն հայտարարել է, որ BrightRoll-ի ձեռքբերմամբ զգալիորեն կամրապնդվի Yahoo-ի սեփական հարթակը տվյալ ոլորտում:
 
Վերլուծաբանների գնահատմամբ` Yahoo-ն տեսանյութերը դարձրել է իր ռազմավարության հիմնական մասը` քայլելով իր մրցակիցների հետքերով: Այսպես, 2013-ին AOL ընկերությունը գնեց Adap.TV-ը, իսկ բոլորովին վերջերս Facebook սոցիալական ցանցը ձեռք բերեց LiveRail-ը:

Share