Բաժին. Բիզնես

Beats-ը թողարկել է Solo2 անլար ականջակալներ

Ականջակալներ արտադրող Beats ընկերությունը ներկայացրել է իր Solo2 ամենահայտնի մոդելի անլար տարբերակը: Solo2 Wireless-ը տեխնիկապես նման է լարով մոդելին, սակայն նրանում ներդրված է Bluetooth մոդուլը և մարտկոց, որն ապահովում է 12 ժամյա ինքնուրույն աշխատանք: Ականջակալների անլար տարբերակը հասանելի է կարմիր, սև, սպիտակ և կապույտ գույներով:

Նոր տարբերակը վաճառքի կհանվի այս ամիս: Արժեքը կկազմի 299,95 ԱՄՆ դոլար, ինչը 100 դոլարով թանկ կլինի նախորդ տարբերակից: Սա Beats-ի ականջակալների առաջին մոդելն է, որ թողարկվում է Apple-ի կողմից ընկերությունը ձեռքբերելուց հետո: Ընդ որում` Apple-ի բրենդային որևէ լոգոտիպ ականջակալների վրա դեռ չկա:

Share